«Էս չե՞ք... սա՞ է ձեր բարեխիղճ կառուցապատումը. Ֆիզգորոդոկում մայթը գրավել են, ոստիկաններին բերել մեզ ահաբեկելու» (տեսանյութ)
Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից Գիտավան թաղամասի բնակիչ Սեդա Գրիգորյանը գրել է.
«Էս չե՞ք։
Երբ նախորդ ԱԺ-ին հորդորում էինք էդ խայտառակ օրինագիծը չընդունել, որը քաղաքացիներին զրկում է իր իրավունքների պաշտպանության գործիքից ու հարկադրում մնալ ապօրինի կառուցապատումների գերի, մեզ չէին լսում՝ ինչպես միշտ:
«Ֆիզգորոդոկ»-ում մայթը գրավել են ու ոստիկաններին բերել մեզ ահաբեկելու, ինչ էլ ասում ենք` ձեր ընդունած օրինագիծն են մեջբերում: Բնակիչները պետք է հրապարակի միջով քայլեն, քանի որ ամբողջ պետությունը ծնկի է եկել ոմն «բարեխիղճ կառուցապատողի» առաջ:
Հիմա հանգի՞ստ եք։ Գո՞հ եք ձեր արածից։
Մի շնչավոր մարդ կա՞, որ հասկանա, թե ինչ աղետ եք բերել»։