ԻՊ-ի ահաբեկիչները շարժվում են դեպի երրորդ երկիր
Քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրության կենտոնում Սիրիան ու Իրաքն են, «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր կենտրոններն է ստեղծում երրորդ երկրում: Այս մասին գրում է թուրքական radikal.com.tr կայքը` հղում անելով Մեծ Բրիտանիայի times ամսագրին:
Թալիբանի և պետական ուժերի լարված հարաբերություններից օգտվելով` ԻՊ-ը սկսել է Աֆղանստանում իր համար սեփական կենտրոնների ստեղծումն ու ճանապարհների գրավումը: Ըստ տեղեկության` վերջին շաբաթներին Թալիբանի ահաբեկիչների մի մասն անցնում է ԻՊ-ի շարքերը: Բացի այդ, ԻՊ-ի շարքերը համալրվում են նաև պետական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներից ծայրահեղ իսլամիստներով, որոնց թիվն արագորեն աճում է: Times-ի պնդմամբ` արևմտյան պետություններն սկսել են անհանգաստանալ Աֆղանստանում ԻՊ-ի հաստատման պատճառով: