Իրանական մեքենաները Հայաստան մտնելու խնդիր չունեն, Երևան հասնելու խնդիր ունեն. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ նախարարներին ավելի շատ մտահոգում է Իրանի հետ միջպետական ճանապարհի փակման հարցը, քան այդ հարցը բարձրացնող լրագրողին: Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ կառավարության նիստից հետո
Քերոբյաննն անտրամաբանական համարելով միտքը, թե բոլորը միանգամից պետք է լծվեն այդ մեկ հարցի լուծմանը՝ միևնույն ժամանակ նկատեց, որ կառավարության ողջ կազմն ընդգրկված է այդ հարցի լուծման գործում:
Նա հույս հայտնեց, որ այդ հարցը շատ արագ լուծում կստանա:
Մյուս կողմից էլ նա այնքան էլ մեծ խնդիր չի տեսնում:
«Իրանական մեքենաները Հայաստան մտնելու խնդիր չունեն, Երևան հասնելու խնդիր ունեն»,-ասաց Քերոբյանը: Նա ընդգծեց, որ իրանական մեքենաները շրջանցիկ ճանապարհով են գալիս Երևան և այդ ճանապարհը հարմարեցված չէ խոշոր բեռնատարերի համար:
«Սակայն, միևնույնն է, այդ ճանապարն այսօր աշխատում է և բեռներն անցնում են»,- հայտարարեց Քերոբյանը: