Քաբուլի օդանավակայանում տեղի է ունեցել հրաձգություն․ Al Jazeera
Հրաձգությունը տեղի է ունեցել Քաբուլի օդանավակայանի արեւելյան դարպասի մոտ։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը երկու պայթյուն է որոտացել Քաբուլի օդանավակայանում, որոնցից մեկը «Բարոն» հյուրանոցի մոտակայքում, որտեղ, ըստ մամուլի տեղեկությունների, եղել են օտարերկրացիներ, այդ թվում ` Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ քաղաքացիներ:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը: Ավելի ուշ Քաբուլում ևս մի քանի պայթյուն է որոտացել: