Հոսպիտալացվել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանում հետազոտվելու համար՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո: Հաղորդում է «Ansa» գործակալությունը:
Բեռլուսկոնին կհետազոտվի Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում: Reuters-ի աղբյուրը «Forza Italia» կուսակցությունից պարզաբանել է, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է օգոստոսի 26 -ի երեկոյան:
«Նա պետք է հոսպիտալացվեր մանրակրկիտ կլինիկական հետազոտության համար»,- հավելել է գործակալության աղբյուրը:
Բեռլուսկոնին COVID-19-ով վարակվել է 2020 թվականի սեպտեմբերին: Հետագայում քաղաքական գործչի մոտ ախտորոշվել է վիրուս և երկկողմանի թոքաբորբ։ Նա բուժման նպատակով ուղարկվել է Սան Ռաֆայել: