Նորվեգիայի դատարանը կքննի Բրեյվիկին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը
Նորվեգիայի դատարանը կքննի Անդերս Բրեյվիկի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը: Այս մասին հաղորդում է VG թերթը:
Բրեյվիկը դիմել էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար:
Պարբերականը նշում է, որ Բրեյվիկն օրինականորեն բարձրացրել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցը: Ազատազրկման նվազագույն ժամկետը` տասը տարի, ավարտվել է այս տարվա հունիսի 5-ին: Նորվեգական օրենսդրության համաձայն` բանտարկյալներն իրավունք ունեն դիմելու պայմանական վաղաժամկետ ազատման համար:
2011 -ին Անդերս Բրեյվիկը կազմակերպեց ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեց 77 մարդ՝ հիմնականում դեռահասներ: :