Ինչո՞ւ Փաշինյանը հայկական տարածքների տեղանունները ադրբեջանական անուններով արտաբերեց
Հայկական տարածքների հայկական տեղանունների ադրբեջանական մտացածին նոր տեղանուններով արտաբերումը Հայաստանի ամենամեծ թշնամին պատահաբար չի անում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից հայկակամ շրջանները արդրբեջանական տեղանուններով անվանելու փաստին։
«Արդյո՞ք անհրաժեշտ են հավելյալ ապացույցներ այն բանի, որ Հայաստանի ղեկը մահաբեր ճիրաններում պահող ոչ հայը ոչ միայն դավաճան է, այլ` թշնամի: Որոտանը նա կառավարության նիստին անվանում է Էյվազլի, իսկ Նոր Առաջաձորը` Չայզամի:
Ինչո՞ւ է նա դա անում:
Դրանով հրապարակայնորեն` թե´ միջազգայկն հանրության համար և թե´ հատկապես Ադրբեջանի իր եղբոր համար ազդակ է, որ զավթումն ինքն իրականում ընդունում է: Միայն ու միայն ադրբեջանական կեղծ տեղանուններ հիշատակելով նա վավերացնում է Հայաստանի կարևորագույն հատվածների զավթումը: Իսկ ներքին լսարա՞նը: Ներքին լսարանի վրա նա թքած ունի: Նա գիտե, որ իր նախիրն իրեն ամեն բան ներել է ու ներելու է:
Այդ թերմացքին նա հաշվի անգամ չի առնում:
Իսկ ժողովու՞րդը: Ժողովուրդը որոշել է ինքնասպանվել: Ու անում է դա` սրան թույլ տալով ոչնչացնել իրեն»,-գրել է քաղաքագետը: