Պատվաստումների ակտիվություն ունենք. որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում. Ավանեսյան
Հայաստանում այս պահին ակտիվ կերպով շրջանառվում է դելտա շտամը, որն աչքի է ընկնում ինչպես բարձր վարակելիության աստիճանով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Օրական պատվաստման թիվը հատել ենք 7000-ը և բավական ակտիվություն ունենք։ Որոշ պոլիկլինիկաներում անգամ հերթեր են գոյանում։ Ամեն ինչ անում ենք, որ օր օրի ավելացնենք մեր հզորությունները՝ պատվաստումային գործընթացը հնարավորինս հեշտ և առանց հերթերի կազմակերպելու համար։ Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը պատվաստված է, հղի է կամ ունի պատվաստումն իրականացնելու հակացուցում»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։