Ո՞ւր էիք պատերազմի ժամանակ, մեծահարուստների և պաշտոնյաների տղաներ (տեսանյութ)
Այս հարցը սկսել է ավելի մեծ թափով քննարկվել հատկապես ՄԻԱՍԻՆ շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանի՝ ֆեյսբուքի եթերում արված հարցադրումներից հետո:
…«Եռաբլուրում հանգրվանած շուրջ 5000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա:
Հաշմանդամ դարձած շուրջ 10 000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա…
Ո՞վ ասաց, որ մեր հասարակության մեջ աղքատները պիտի գնան մեռնեն, որ դուք ձեր ունեցածը պահեք: Էն ունեցածը, որին բնականաբար ոչ առանց նրանց արյուն-քրտինքով եք տիրացել:
Իսկ եթե մեր հայրենիքը միայն աղքատներինն է, իսկ ձեր հայրենիքը՝ ընդամենը ձեր ունեցվածքը, էդ դեպքում անկեղծ եղեք ու խոստովանեք, որ դուք չկաք»…..
Դեռ ամիսներ առաջ բարձրացնելով խնդիրը՝ Գևորգ Թադևոսյանը շեշտել էր դրան հետևողական լինելու մասին:
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19-ին, ՄԻԱՍԻՆ շարժումը Ազատության հրապարակ է հրավիրում օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների տղաներին՝ հասկանալու՝ ո՞րն է նրանց դերը և անելիքը մեր հասարակության մեջ, եթե այդ հասարակությունը, հանձինս նրանց, չունի էլիտա՝ վերնախավ: Նրանք պատասխանելու շատ հարցեր ունեն: Սպասում ենք՝ միասին որոշելու մեր համակեցության կանոնները:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում