Պուտինի դուստրերը երբեք աստղային չեն եղել
«Վերջերս բոլորը պնդում էին, թե իմ աղջիկները կրթություն են ստանում և ապրում են արտասահմանում: Այժմ բարեբախտաբար գրում են, որ նրանք ապրում են Ռուսաստանում, ինչը ճիշտ է»,- այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով իր աղջիկների մասին շրջանառվող լուրեն:
Նա նշել է, որ իր աղջիկներն աստղային մոլուցքով չեն տառապում: Ապրել ու ապրում են Ռուսաստանում և սովորել են այդտեղ:
«Իրենք երբեք աստղային երեխաներ չեն եղել, երբեք հաճույք չեն ստացել, որ նրանց վրա լուսարձակներ են ուղղված»,- ասել է Պուտինը:
Նա չի ասել, թե կոնկրետ ինչով են իր աղջիկներն զբաղվում, ելնելով նաև անվտանգությունից:
«Նրանք պարզապես ապրում են այն կյանքով, որն իրենք են նախընտրում և դա անում են արժանի կերպով»,- ասել է ՌԴ նախագահը՝ նշելով, որ ինքը երբեք չի քննարկում իր ընտանիքի հետ կապված հարցերը: