Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

«Հեռո՛ւ մնացեք Վազգենի մասին անզգույշ մեկնաբանություններ անելուց»․ Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վազգեն սպարապետ, Վազգեն վարչապետ, Վազգեն գրող, Վազգեն հայ
Երկրի համար բարդ ժամանակահատվածում Վազգենն իր ուսերին վերցրեց հսկայական պատասխանատավություն ու Կարեն Դեմիրճյանի հետ փորձեց տեր կանգնել մեր պետականությանը, փորձեց երկիրը մաքրել շարունակական խառնակչություններից։ Եվ այս ուղղությամբ նրա կողմից թափված ջանքերը, փաստորեն, մինչև այժմ ոչ բոլորն են գիտակցել։

Վազգենի՝ հայրենիքին մշտապես տեր լինելու կերպարը, նրա մեծությունն ու յուրաքանչյուր քայլի ճշտությունը լավագույնս Հրանտ Մաթևոսյանն է նկարագրում։

Սիրելի Վազգեն, անշուշտ նախարար և իհարկե զորավար.

Տասը տարի առաջ երեսնամյա գրողի քո հասակին անպայման հասու էր գրողների մեր զորությունը՝ թե առաջնորդող կերպարը մենք ենք ստեղծում, թե Քրիստոսին ավետարանիչներն են ստեղծել և ոչ հակառակը, թե Մարզպետունին Մուրացանից ծնվեց և Վարդանը՝ Եղիշեից ու Դեմիրճյանից։

Վիթխարի առաքելություն գրողի ու գրականության համար, որ դու շրջանցեցիր, սիրելի Վազգեն. պատանյակիդ խանդը և գրողիդ փառասիրությունը քեզ չպահեցին մեր նոր Ավարայրի բլուրներին – մարտադաշտ իջեցրին և դու ինքդ քեզնից ստեղծեցիր մարտիկին ու զորավարին։ Այդպես չէր եղել, այդպես չի լինում, այդպես չի կարելի, դա առնվազն էգոիզմ է, այդպիսին լինել տրված է միայն եզակիներին։ Այդպես շատերս կուզենայինք, բայց կաշկանդյալ մեր շարքերից ոտք առաջինը դու փոխեցիր, և առասպելի հերոսականության մշուշը նյութականացավ Վազգեն Սարգսյանիդ կերպարանքով։

Նախանձելի տարիք և նախանձելի կերպար, սիրելի Վազգեն։

Անխաթար արիությունդ տասնամյակներ հետո քեզ, անշուշտ, թույլ է տալու ժամանակի բարձունքից դիտել հերոսացումի ու անկման մեր այս օրերը և համայնապատկերի բերել չմեռնող, հառնող ժողովրդի ջանքը, քանզի կարող գրիչներից, ապրող հոգիներից ոչ ոք ունեցավ քո խիզախությունը՝ տեսնել ու իմանալ այնքան շատ, որքան դու, սիրելի գրող, ընկեր գեներալ, պարոն նախարար։

Ցանկացած հայ Վազգենին պետք է ընկալի այնպես, ինչպես Հրանտն է նկարագրում։ Հրանտից հետո Վազգենի վերաբերյալ ցանկացած խոսք քիչ է, անտեղի ու ժամանակավրեպ։

Հեռու՛ մնացեք Վազգենի մասին անզգույշ մեկնաբանություններ անելուց, քանի որ նա այլևս վաղուց մերը չէ, նա հայրենիքին ու սերունդներին է պատկանում, իսկ նրա անքննելի կերպարը մեզ ու ապագա սերունդների համար պետք է հայրենասիրության ու նվիրումի ուղենիշ լինի ոչ միայն ռազմի դաշտում, այլև մեր երկրի վաղվա օրվա նկատմամբ հույսը վառ պահելու համար»։

Հիշեցնենք, որ հենց Անդրանիկ Քոչարյանի գործընկեր՝ նույն խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանն էր հայտարարել, թե «Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ»։