Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Հասարակություն

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը՝ խոշոր մրցույթների հաղթող․ Civilnet.am

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնցից երկուսը զբաղվում են ասֆալտապատմամբ ու բետոնի արտադրությամբ։ Այս ընկերությունները սկսել են ակտիվ մասնակցել պետական գնումների մրցույթների և հաղթել։ Սիմոնյանն երկու ընկերություններում հանդես է գալիս տնօրենի, իսկ մեկում` փոխտնօրենի կարգավիճակով։ Այս մասին գրում է Civilnet.am-ը։

Այս տարվա փետրվարի 19-ին իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է «Եվրոասֆալտ1» ՓԲԸ-ն։ Նորաստեղծ ընկերության կանոնադրական կապիտալը ավելի քան 140 միլիոն դրամ է։ Ընկերությունում Կառլեն Սիմոնյանը տնօրեն է հիմնադրման օրվանից, իսկ բաժնետերը Արագածոտնի մարզի Ուշի համայնքի բնակիչ Սիրուշ Դավթյանն է։

Ուշիի համայնքապետ Սիմոն Սիմոնյանին սկզբից անծանոթ էր նշված անուն-ազգանունը, իսկ հետո ասաց՝ իրենց գյուղում հաշվառված նման անձ կա, պարզապես համագյուղացիների շրջանում նա հայտնի է Ռիտա անունով։ Ինչ վերաբերում է իր համագյուղացու բիզնես հետաքրքրություններին, համայնքապետն ասաց՝ այդ մասին լսում է առաջին անգամ: «Գյուղում բնակվում է, բայց ավել բան չգիտեմ։ Լինում է` գյուղում է լինում, լինում է` չի լինում։ Գյուղում ոչ մի բանով չի զբաղվում, չի աշխատում գյուղում։ Բիզնես կամ այլ բան ինձ հայտնի չի, մեր գյուղում, համենայնդեպս չկա, ես չգիտեմ էլ ինչ տերիտորիայի տեր ա, ինչ բիզնեսի տեր ա»,- ասաց համայնքապետ Սիմոնյանը։

ՍիվիլՆեթին հաջողվեց պարզել, որ Սիրուշ Դավթյանը միայնակ է ապրում, ընտանիք չունի, իսկ «Եվրոասֆալտ1»-ը նրա առաջին ու վերջին ընկերությունն է։

«Եվրոասֆալտ1»-ը հարկ վճարողների փնտրման համակարգում նշված է որպես անշարժ գույքի հետ կապված գործունեություն իրականացնող ընկերություն։ Այլ մանրամասներ չկան։

Մյուս ընկերությունը, որում Կառլեն Սիմոնյանը դարձել է տնօրեն այս տարվա մարտից, «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն է, որը զբաղվում է ասֆալտբետոնի արտադրությամբ։ Այստեղ կա երկու բաժնետեր՝ հավասար բաժնեմասերով՝ Սվետլանա Պողոսյանն ու Լուսիկ Գևորգյանը։ Վերջինս գրանցված է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում։ «Եվրոասֆալտ»-ն այս տարվա հունիսի դրությամբ ունեցել է 21 աշխատակից։ Այս ընկերությունն ակտիվ սկսել է ներգրավվել նաև պետական գնումների գործընթացին։ Այսպես, այս տարվա հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը ճանապարհների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ «Եվրոասֆալտ»-ն իրականացնելու է Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վերանորոգումը։ Ընկերությանը վճարումները ըստ ժամանակացույցի մեկնարկելու էին այս օգոստոսից։

Շարունակությունն՝ այստեղ։