Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ ՊապոյանԿենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացելԳեղաձորում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիՔանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակելՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ
Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՓաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը. Զաքարյան ՄԻՊ-ին դիմում-բողոքների թիվը մեկ տարում աճել է ավելի քան 3 հազարովՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
Գագիկ Ծառուկյանի քնեցված առյուծներից մեկը չի արթնացել․ «Փաստինֆո»
Հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպԻրանում Խամենեիի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ բժշկական օգնության է դիմել ավելի քան 48,000 մարդՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄՀուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը«Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանըՀունիսին Հայաստան այցելել է 216 հազար 214 զբոսաշրջիկԾառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել ԿարապետյանԻշխանությունների ուղերձը հստակ է, վատ սցենար է. Դանիել ԻոաննիսյանՄարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքենԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.amԳարեգին Բ–ն եկեղեցականների նոր նշանակումներ է կատարելԵթե իշխանափոխություն էլ լիներ, դատարանից որևէ ակնկալիք չէի ունենա, պայքարում եմ, որ արդարացվեմ. Դավիթ Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալԱյս փորձությունն էլ կանցնենք. բայց մենք անդառնալի այլ կորուստներ կարող ենք ունենալ՝ երկիր, պետականություն, մշակույթ, կրոն. Գագիկ Ծառուկյանի դուստր (տեսանյութ)Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունըԲուդանովը խոսել է Ուկրաինայում պատերազմի ակտիվ փուլի ավարտի ժամկետների մասին
Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավատորմի ութ տանկերներիԿառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. Hetq.amԱպշեցուցիչ են անձի սեփականության և անձնական տարածքի նկատմամբ անհարգալից ու չհիմնավորված ոտնձգությունները. Մանե ԹանդիլյանՀարձակում Պակիստանում ոստիկանական պահակակետի վրա. կան զոհեր և անհետ կորածներՊայթյուններ Մակրոնի հյուրանոցի մոտ. կան զոհեր և վիրավորներԾառուկյանի նկատմամբ կատարվողը վրեժխնդրություն է, իշխանությունը փորձում է դիմադրության օջախները ոչնչացնել. Իշխան ՍաղաթելյանՍլովակիան սկսել է ռուսաստանցիներին Շենգենյան վիզա չտրամադրելԿասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքըԱլիևը ասել է, որ լավ հարաբերություններ ունի Թրամփի հետ ու ընդգծել է նրա առանձնահատուկ դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում10,000-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ. տնտեսությունը փշրելու գործընթացը լի է լինելու վտանգավոր հետևանքներով. Իվետա ՏոնոյանՎերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Սարգիս» ՍՊԸ-ԻՆ պատկանող լցակայանի գործունեությունըՏարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՈւզբեկստանինԳագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները կենդանիներին պահելու համար. Իվետա ՏոնոյանԵրևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդըԻնչ են տարել Գագիկ Ծառուկյանի առանձնատնիցԷդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ«Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասինՊետք ա ոչ թե արգելել ու պատժել, այլ անիմաստ դարձնել էդ քանակի մարդկանց միաժամանակյա քաղաքի կենտրոն իջնելը․ Սուրեն Սահակյան
Հասարակություն

Լեղապարկի հեռացումը փրկություն է մի շարք բարդություններից (ֆոտո)

Լեղապարկը օրգանիզմում օժանդակ դերակատարություն ունի։ Այնտեղ կուտակվում է լեղի, որը օգնում է օրգանիզմին յուրացնել ճարպոտ սնունդը։ Բայց այս օրգանում կարող են նաև առաջանալ քարեր։ Ցավոք սրտի միակ բուժումը վիրահատական է։ Ժամանակի ընթացքում փորձարկվել են տարբեր մեթոդներ․ հատուկ քիմիական նյութեր են ներարկվել լեղապարկ, ուլտրաձայնով մանրացվել ու հեռացվել են քարերը։ Բայց փորձը ցույց է տվել, որ եթե լեղապարկում առաջացել է անգամ մեկ փոքր քար, ապա այս օրգանն այլևս լիարժեք չի կարողանա իրականացնել իր գործառույթը։ Լեղաքարային հիվանդության առանձնահատկության, բարդությունների ու բուժման մասին զրուցել ենք «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբույժ Լևոն Հենզելի Եսայանի հետ։

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում լեղաքարային հիվանդները դիմում են հաճախ բարձիթողի վիճակում, հիվանդության բարդացած փուլերում։ Խնդիրը, բժիշկ Եսայանի խոսքով, նրանում է, որ մարդիկ չեն սիրում բժշկի այցելել, հետաձգում են այնքան, մինչև դանակը չի հասնում ոսկորին․«Մարդը պարբերական սուր ցավեր է ունենում աջ կողմում, երբեմն հնարավոր են նաև ցավեր սրտի շրջանում, բայց ցավերն անցնում են, ու մարդը մոռանում է դրանց մասին։ Այնինչ, ցավը ահազանգ է, որ լեղաքարերն արել են իրենց սև գործը, ու լեղապարկի բորբոքում է սկսվել, պետք է անմիջապես վիրահատվել»։ Բարձիթողի դեպքերում կարող է առաջանալ խոլանգիտ՝ լեղուղիների բորբոքում, և մեխանիկական դեղնուկ, երբ լեղու հոսքը դեպի 12 մատնյա աղիք խցանվում է։ Մեխանիկական դեղնուկը երկարաձգվելու դեպքում կարող է ախտահարել լյարդը, առաջացնել լյարդային խոր անբավարարությունը։ Նման դեպքերում բժիշկները ձգտում են հանել հիվանդին սուր վիճակից, կատարվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա, երբ էնդոսկոպով անցնելով դեպի 12-մատնյա աղի՝ լայնացնում են լուսանցքը, որի արդյունքում քարը ընկնում է։ Դեղնությունն անցնելուց հետո միայն կատարում են լեղապարկի հեռացում։ Ավելի ծանր դեպքերում լեղածորանի խցանումը կարող է առաջացնել ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ։ Այս դեպքում ևս իրականացվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա։ «Լեղապարկը այնուամենայնիվ հեռացվում է։ Նախկինում, երբ կատարվում էր պահպանողական միջամտություն, հեռացվում էին միայն քարերը, դրանք նորից առաջանում էին։ Իսկ թե ինչու՞ են առաջանում քարերը, գիտությանը դեռ հայտնի չէ։ Ի դեպ առավել վտանգավոր են մանր քարերը, հենց դրանք են առաջացնում խցանում, բայց եթե հետազոտությունը ցույց է տալիս մեծ քարեր, դա չի նշանակում, որ դրանից չեն առաջանա մանր քարեր։ Նշանակություն չունի նաև քարերի քանակը։ Անգամ մեկ մանր քարը կարող է ճակատագրական դեր խաղալ։Ամեն դեպքում, լեղաքարեր հայտնաբերելու, առավել ևս ցավեր ունենալու դեպքում, պետք է հնարավորինս շուտ պլանավորել վիրահատությունը։ Լեղաքարային հիվանդություն ունեցողները պետք է խուսափեն ճարպոտ սնունդ օգտագործելուց, այն ավելի է նպաստում լեղու առաջացմանը և լեղուղիների ակտիվ աշխատանքին և մեծանում է խցանման հավանականությունը»։ Ցավերը լինում են սուր, նոպայաձև ոը պարբերական։ Ճիշտ է՝ բժիշկ Եսայանի խոսքով լինում են դեպքեր, երբ մարդը տարիներ շարունակ ապրում է լեղապարկում ունենալով քարեր, որոնք նրան չեն անհանգստացնում և միայն հայտնաբերվում են հերձման ժամանակ։ Բայց առավել հաճախ դրանք հանգեցնում են լեղապարկի բորբոքման՝ խոլեցեստիտի։ Քարերի առաջացումը կախված չէ նաև տարիքից, կարող է առաջանալ ցանկացած տարիքում։

Լեղապարկի հեռացումը՝ խոլեցիստէկտոմիան, կատարվում է լապարասկոպիկ եղանակով, կատարվում է լապարասկոպիկ եղանակով 3-4 փոքր անցքերի միջոցով։ Հաշված ժամեր անցած հիվանդը կարող է կանգնել, իսկ 2 –րդ օրը վերադառնալ տուն։ Հիվանդը ցավեր չի ունենում, կյանքի որակը չի տուժում, միայն լեղին արդեն լեղապարկում կուտակվելու փոխարեն հոսում է դեպի 12-մատնյա աղի։ Վիրահատվածին նաև չեն ցուցվում առանձնահատուկ սահմանափակումներ։ Իհարկե, ճարպոտ սնունդը և ալկոհոլի չարաշահումը պետք է բացառել, բայց այնպես չէ, որ դրանք վնասակար են միայն վիրահատվածների համար։ Հենց ճարպոտ սնունդն ու ալկոհոլն են հիմնականում որովայնային բազմաթիվ հիվանդություններ հրահրում։