Հասկանո՞ւմ եք, հիմա ստեղ քննարկում ենք կառավարության ծրագիր, բանը հասնում է մարտերի, իսկ երկրի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. Վանեցյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածի շրջափակմանը:
Նա նկատեց, որ մինչ ԱԺ-ում փոխադարձ վիրավորանքներ ու ծեծկռտուքներ են, Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ է դրված․ մինչ այս պահը ոչ ոք չգիտի, թե ում տիրապետության տակ է այդ հատվածը:
«Հասկանո՞ւմ եք, մենք հիմա ստեղ քննարկում ենք կառավարության ծրագիր, երեկ, առաջին օրը ունենում ենք բանավեճեր, բանը հասնում է մարտերի, բայց երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ: Մեր թշնամի երկիրը փակել է մի ճանապարհ և մինչև այս պահը մենք չգիտենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է հանրապետության մյուս մարզերից, թե՞ ոչ»,-ասաց Վանեցյանը:
Նա Պաշտպանության նախարարից և Նիկոլ Փաշինյանից պահանջեց պատասխանել այս հարցին: