Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթին»
«Մանչեսթեր Սիթին» դեռ առաջարկներ չի արել «Յուվենտուսին» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ:
«Քաղաքացիները» մտադիր չեն գործարքի մեջ ներառել հարձակվող Գաբրիել Ժեզուսին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: «Յուվենտուսն» իր հերթին, ըստ աղբյուրի, նախատեսում է Ռոնալդուին վաճառել առնվազն 30 միլիոն եվրոյով:
Հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը: Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը այժմ գտնվում է Թուրինում և փորձում է կազմակերպել նրա տեղափոխությունը այլ ակումբ։