Սաակաշվիլիին նահանգապետ նշանակելով թքեցին ուկրաինացիների ուղղությամբ. Պուտին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումն Օդեսայի նահանգապետի պաշտոնում ուկրաինացի ժողովրդի ուղղությամբ թքել է նշանակում։
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեծ ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով 2008 թվականի դեպքերին և դրան հաջորդած զարգացումներին, ապա Պուտինը նկատեց, որ իրավիճակի սրացման պատճառը Ռուսաստանը չէ:
«Պետք չէր նախագահ Սաակաշվիլիին նման արկածախնդիր որոշումներ կայացնել, որոնք հանգեցնելու էին Վրաստանի մասնատմանը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ թեև Ռուսաստանը չի փչացրել այդ հարաբերությունները, բայց պատրաստ է դրանք վերականգնել: Պուտինը ասել է, որ Մոսկվան պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը։