Էն Արթուրիկը, որ կա, իրա վրա, որ տիկինս ձայն էր բարձրացնում, ինքն արտասվում էր, այ էդ են իրանք. Վահե Հակոբյանը՝ իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի մասին
Ես նկատեցի, որ էն բանը, թ Արենը Մկրտչյանն ինչ-որ ոգևորվել էր, ոտիկներով ինչ-որ բաներ էր անում հեռվում, հետո իրեն գրկեցին, տարան դուրս: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով իր կնոջ ղեկավարած լրատվամիջոցում աշխատած՝ ՔՊ–ական պատգամավորներ Արեն Մկրտչյանի, Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Կոնջորյանի պահվածքին՝ ԱԺ–ում իր մասնակցությամբ ծեծկռտուքին։
Ինչ վերաբերում է մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, ապա Հակոբյանն ասաց. «Էն Արթուրիկը, որ կա, իրա վրա, որ տիկինս ձայն էր բարձրացնում, ինքն արտասվում էր: Այ էդ են իրանք, կարճ-կոնկրետ որ ասեմ»: