Աչքով տվեցի երևի․ Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ արդեն 2 ժամ է՝ ԱԺ-ում չեն կռվում (տեսանյութ)
Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքներից և պատգամավորների փոխադարձ վիրավորանքներից հետո ԱԺ նախագահող կազմը փորձեց շարունակել նիստը։ Իր ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Արդեն 2 ժամ է՝ ԱԺ-ում ամեն ինչ հանգիստ է, կռիվ չկա և հույսով եմ այսպես կշարունակվի»,-ասաց Ռուբինյանը և անմիջապես լսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ձայնը։ Վերջինս դիտողություն էր անում «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։
Պատգամավորն արձագանքեց Սիմոնյանին, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը գոռաց․ «Տիկին Մկրտչյան, լռե՛ք, թող շարունակի»։
Ռուբեն Ռուբինյանը, ով այդ ընթացքում լուռ էր, նկատեց․ «Երևի աչքով տվեցի»։