Վրաստանում կորոնավիրուսի դեմ կպատվաստվեն 12 տարեկանից բարձր երեխաները
Վրաստանում կսկսվի 12 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Նախարարությունը վստահ է, որ երկրում երեխաների պատվաստումը կօգնի դադարեցնել համաճարակը։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
«12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը ամենակարևոր պահերից մեկն է, որը մեզ կմոտեցնի համաճարակի ավարտին: Պատվաստման հանձնաժողովը կվերանայի այս հարցը, և որոշում կկայացվի 2-3 շաբաթից: Եվրոպական մի շարք երկրներ դա անում են, և մենք հաշվի կառնենք նրանց փորձը»,-ասել է Գաբունիան:
Նրա խոսքով՝ Վրաստանում 12 տարեկանից բարձր երեխաները կպատվաստվեն իրենց ծնողների խնդրանքով և որոշմամբ: