Կոճակը գտել են՝ մնում է վերարկուն. Զոհրաբյանը մտահոգված է մանիպուլացիաների համար
ԱԺ արտահերթ նիստում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտնեց, որ ցանկալի կլինի անցում կատարել ավտոմատ վերահսկման համակարգին, որոնց արժեքը կկազմի 25 հազարից մինչև 250 հազար ԱՄՆ դոլար, սակայն, բյուջեում նման գումարներ նախատեսված չեն և փորձում են բանակցություններ վարել` գրանտային միջոցներով այն իրականացնելու նպատակով:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը անեկդոտ հիշեց. «Մի մարդը կոճակ է գտնում և ասում՝ մնաց վերարկուն գտնեմ: Հիմա հարց եմ ուզում ուղղել, այդ որտեղի՞ց են այդ ռեսուրսները, միջոցները հայթայթվելու: Այստեղ հերթական անգամ տեղ ենք բացում մանիպուլիացիների, հովանավորչության, ամենաթողության, որովհետև մենք գիտենք, թե ովքեր են մեծ բեռներ տեղափոխողների հովանավորները»,- նկատեց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ճանապարհներով 40 տոննա բեռների տեղափոխումն արգելել, քանի որ ճանապարհներին մեծ վնաս է հասցվում։