8-րդ գումարման ԱԺ-ն շատ ավելի կարճ կյանք է ունենալու, քան նախորդը. Վահե Հակոբյան (տեսանյութ)
Ես համոզված եմ, որ 8-րդ գումարման Ազգային ժողովն անհամեմատ ավելի կարճ կյանք է ունենալու, քան նախորդը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:
«Այդ հետհաշվարկն արդեն սկսել է վաղուց, անկախ նրանից՝ հունիսի 20-ին վերընտրվեցիք, թե ոչ: Սա բռնապետություն է՝ իր բռնապետով և դուք նույն նավակի մեջ եք»,- ասաց Հակոբյանը: