Վրաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 5021 մարդ
Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 5021 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում է Սպուտնիկ-Վրաստանը։
Մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ։ Վերջին մի քանի օրերին Վրաստանում կտրուկ աճել են վարակի և մահացության դեպքերը։ Ընդգծենք, որ կորոնավիրուսի տարածման պահից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակի 528 հազար դեպք։
Առողջացել է 463 հազար մարդ, իսկ մահացածների թիվը կազմում է 6949-ի։