Ակնոցս ջարդվել է, հիմա չեմ կարողանում տեսնել․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ միջադեպի մասին (տեսանյութ)
Ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել, հրմշտոցներ են եղել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե այդ ժամանակ Փաշինյանը մասնակցե՞լ է միջադեպին, Օհանյանը պատասխանեց, որ ակնոցը ջարդվել է և այդ պահին ինքը չի տեսել նրան:
«Ակնոցս ընկել է ոտքիս տակ ու կոտրվել է»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ այդ պահին էլ չի տեսնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը և իշխանությունը սկսեցին միմյանց ուղղությամբ շշեր նետել: Միջադեպին մասնակցում էր նաև Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում