«Խելոք պահի քեզ հլը արա, է...». պատգամավորները շշեր նետեցին իրար վրա (տեսանյութ)
Ազգային ժողովում արդեն երկրորդ օրն է՝ լարված իրավիճակ է: Այսօր՝ օգոստոսի 25-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) ելույթը զայրացրեց խորհրդարանական ընդդիմությանը: Փոխադարձ վիրավորանքներից հետո Հայկ Սարգսյանը գոռաց ընդդիմադիր պատգամավորի վրա՝ բղավելով, թե «Խելոք պահի քեզ հլը արա, է...», ինչից հետո նրա վրա դահլիճից շիշ նետեցին: Վերջինս հետ նետեց շիշը: Նրան հետևեցին իմքայլական պատգամավորները, ովքեր ակտիվ շշեր էին նետում ընդդիմադիր պատգամավորների վրա: