Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին ուղիղ եթերում ցուցադրում է, թե ինչպես է հատելու Սևանա լիճը
Փորձում եմ անդադար լողալով հատել Սևանա լճի՝ Չկալովկայից Վանատուր լողափ ընկնող հատվածը,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը և ուղիղ եթերով հեռարձակել այդ իրադարձությունը։
Նշենք, որ մի քանի օր առաջ՝ օգոստոսի 21-ին, ֆեյսբուքի իր էջում Հրազդանի քաղաքապետը գրել էր.
«Միշտ կարևորել և գնահատել եմ առողջ ապրելակերպը և սպորտը հասարակության շրջանում: Ինքս զբաղվում եմ սպորտով`պրոֆեսիոնալ լողով։ Առողջության պահպանման և մկանների զարգացման համար անչափ կարևոր է առողջ ապրելակերպ վարելը և ակտիվ կերպով սպորտով զբաղվելը։ Օգոստոսի 24-ին՝ ժամը 12:00-ին, մի քանի կիլոմետր առանց դադարի լողալով փորձելու եմ կտրել անցնել Սևանա լիճը՝ Չկալովկայից մինչև Վանատուր լողափ, և այս իրադարձությունը ուղիղ եթերով կհեռարձակվի իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջում :
Հ.Գ. Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել»։