ՌԴ ինքնաթիռը խոցելով, Թուրքիայում մեկը ցանկացել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը
Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի գագաթնակետը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարվա երկրորդ քառամյակից ռուսական տնտեսությունը հիմնականում հաղթահարել է ճգնաժամի գագաթնակետը. մենք տեսնում ենք գործնական ակտիվության կայունություն»,- հայտնել է Պուտինը:
Նա անդրադարձել է նաև Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցմանը:
Պուտինը չի բացառել, որ ինքնաթիռը խոցելով, թուրքական իշխանության ներկայացուցիչներից մեկը ցանկացել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը:
Մոսկվայի համար հատկապես մտահոգիչ է այն, որ Թուրքիան գնաց այդ քայլին այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատրաստվում էր համագործակցել Անկարայի համար ամենազգացմունքային հարցերում, որոնք միջազգային իրավունքի համատեքստից դուրս են:
Պուտինը մանրամասնել է, որ վերոհիշյալ համագործակությունը վերջին անգամ քննարկվել է Անթալիայում, և այդ ամենից հետո անհասկանալի պատճառներով Թուրքիան գնում է այդ քայլին:
«Թուրքական իշխանությունների քայլը թշնամական ակտ է: Կարող էին վերցնել հեռախոսը զանգել, բացատրել, եթե դժբախտ պատահար լիներ: Բայց նրանք վազեցին Բրյուսել … հասեք, մեզ նեղացնում են»,-ասել է Պուտինը՝ նկատելով, որ Թուրքիան փորձում էր պաշտպանվել ՆԱՏՕ-ի միջոցով, սակայն վերջինս ևս կարող է երես թեքել: