130 մլն դրամ՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Տավուշի մարզպետարանին հատկացրեց 130 մլն դրամ՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքային խնդիրների իրականացման նպատակով:
«Պարզապես համայնքները չունեն ծրագրերի իրականացման ֆինանսական միջոցների 10 տոկոսը, դրա համար հատկացնում ենք 130 մլն դրամ»,- գործադիրի նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ նախատեսվում է իրականացնել խոշորամասշտաբ՝ գազաֆիկացման, ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի վերակառուցման ծրագրեր: