Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Միլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները. Hetq.am

2020թ․ 44-օրյա պատերազմն իր ահռելի բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունների վրա, հատկապես անվտանգային առումով։ Սյունիքի մարզի ամբողջ արևելյան հատվածը դարձավ սահմանամերձ, իսկ նոր սահմանների մոտ գտնվող ճանապարհները՝ վտանգավոր երթևեկության համար։ Խոսքը, մասնավորապես, Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց ավտոճանապարհի մասին է։ Որոտանի (Կուբաթլու) և Կովսականի (Զանգելան)՝ Ադրբեջանի վերսհակողության տակ անցնելուց հետո Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ հայտնվեցին այդ գոտում։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է «վիճարկելի տարածքով»: Կողմերի համար՝ որպես ընդունելի տարբերակ ընտրվեց այդ հատվածում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայումը, թեպետ սա չէր կարող հարյուրտոկոսանոց երաշխիք հանդիսանալ այդ հատվածներով անվտանգ երթևեկելու համար։

Ուստի, Գորիսից Կապան տանող անվտանգ ճանապարհ ունենալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այն կապող օղակ է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իսկ այլընտրանքային ճանապարհը Տաթև-Աղվանի-Կապանն է, որը երկար տարիներ գտնվել է անմխիթար վիճակում:

2021թ․ հուլիսի 16-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է երեք ընկերություն՝ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Ոսմար» ՍՊԸ և «Քարավան» ՍՊԸ, որոնցից երկուսն ընտրվել են առանց մրցույթի։

 623 միլիոն դրամ գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը

«Բիլդեր Քոնսթրաքշնը» իրականացնում է ճանապարհի առաջին 12,5 կմ երկարությամբ հատվածի (Տաթևից դեպի Աղվանի) ասֆալտապատումը։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2021թ․ թվականի մայիսի 21-ին ընկերության և ՏԿԵ նախարարության միջև կնքված գնման պայմանագրով, «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությանը պետական բյուջեից փոխանցվելու է 622 մլն 886 հազար դրամ։ Ընկերությունն ընտրվել է բաց մրցույթի միջոցով։

«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ունի 23 տարվա պատմություն։ Այն 1998 թվականին հիմնադրել են Ռաֆիկ Շիրինյանն ու Ռուբեն Տեր-Սահակյանը, սակայն 2001 թվականից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը գործարար Ղուկաս Գրիգորյանն է։ Ընկերությունը մինչև 2021 թվականի փետրվարի 11-ը կոչվել է «Վահագն և Սամվել» ՍՊԸ, այնուհետև անվանափոխվել «Բիլդեր Քոնսթրաքշնի»։

«Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն կառուցել է նաև Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի ճանապարհը, ինչի համար Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Ղուկաս Գրիգորյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն կատարել է նաև Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարահատվածի շինարարական աշխատանքները։

Ղուկաս Գրիգորյանին է պատկանում Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում 2019 թվականին բացված «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը, որի բացման արարողությանը Ղուկաս Գրիգորյանի հետ մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

 

Ղուկաս Գրիգորյանին է պատկանում նաև Երևանի Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ գործող Հաղթանակի բազալտի հանքավայրը շահագործող «Իքս-իգրեկ» ՍՊԸ-ն։

 Առանց մրցույթի՝ 2,7 միլիարդ Գորիսի նախկին քաղաքապետի ընկերությանը

Տաթև-Աղվանի-/Մ-2/ ճանապարհի երկրորդ 17,5 կմ հատվածում շինարարական աշխատանքներ է կատարում «Ոսմար» ՍՊԸ-ն։ Ընկերության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2021թ․ հուլիսի 15-ին «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհին հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար «Ոսմար» ՍՊԸ-ին հատկացվելու է 2 մլրդ 786 մլն դրամ։ Թեպետ այս գործարքում «Ոսմար» ՍՊԸ-ն «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ի հետ հանդես է գալիս որպես կոնսորցիում, սակայն այդ երկու ընկերությունների միջև կնքված համաձայնագրով՝ աշխատնքների 95 տոկոսը կատարելու է «Ոսմարը», իսկ 5 տոկոսը՝ «Արարատ Ճանշինը»։

Ըստ armeps.am-ի՝ «Ոսմար» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին մասնակցում է 2015 թվականից և այս 6 տարիների ընթացքում պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է ընդհանուր 23 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը հասնում է գրեթե 7 միլիարդ դրամի։

Այդ պայմանագրերից ամենախոշորը հենց վերջինն է՝ 2,7 միլիարդ դրամ, այն էլ՝ առանց մրցույթի։

«Ոսմար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին, և մինչև օրս ընկերության սեփականատերերի փոփոխություն չի եղել։ «Ոսմար» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, 25 տոկոսը՝ նրա կնոջը՝ Անահիտ Մարտիրոսյանին, իսկ մնացած 35 տոկոսը՝ աներորդուն՝ Արթուր Մարտիրոսյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: