Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերիներին 6 տարվա ազատազրկման դատապարտեց
Բաքվի դատարանն Ադրբեջանում պահվող 13 հայ ռազմագերիներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։
Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն երկրից: