ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Արշավիր Ղարամյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն շնորհավորել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
«Հարգելի ԱՐՇԱՎԻՐ ՍՈՒՐԵՆԻ
Արցախի հերոսի ծննդյան Ձեր տարեդարձը մենք պիտի տոնեինք շռնդալից, մեծ շուքով՝ նկատի ունենալով թե Ձեր մարդկային բարձր նկարագիրը և թե անցած փառահեղ ուղին։
Ցավոք դավադիր քայլերի արդյունքում այն ստվերվել է Արցախ աշխարհի տարածքային ամբողջականության կորստով։ Սակայն մյուս կողմից էլ Աստծո հովանավոր աջով Ձեզ երկար տարիների կյանք, քաջառողջություն ոչ միայն ի բարօրություն մեծ քաղաքացուդ ու բարձաստիճան սպայիդ, այլև ի բարօրություն այդ նույն Արցախի, որի ազատագրման լուրը մեկտեղ ենք ավետելու։
Կրկին ու կրկին մեր լավագույն մաղթանքները Ձեզ։ Միշտ հպարտ ու վստահ, միշտ կողմնորոշված դեպի հաջողություն ու հաղթանակ»: