Բաքվում շարունակվում է 13 հայ գերիների դատավարությունը
Ինչպես հայտնում է ադրբեջանական Sputnik.az-ը՝ Ադրբեջանում շարունակվում է 13 հայ ռազմագերիների գործով հերթական դատական նիստը։
Հայորդիներին Բաքվում մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Նիստը ընթանում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ:
Դատարանի առջև են կանգնել՝ Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևան Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը: