Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Հասարակություն

Արշակ Կարապետյանը սիրով օգտագործվում է

Համացանցում խիստ քննարկվում է Արշակ Կարապետյանի՝ ՊՆ առաջին տեղակալի նշանակման լուրը։ Նա նախ նշանակվել էր վարչապետի՝ այսինքն Նիկոլ Փաշինյանի խորհրդական, հետո էլ արժանացել նրա կողմից հերթական մեծահոգությանը։

Սա այն դեպում, երբ դեռ իր՝ Գյումրիից Երևան քայլելու ժամանակահատվածում, խարույկի մոտ նստած, Նիկոլն ինչ մեղադրանքներ ասես, որ չհնչեցրեց Կարապետյանի հասցեին։

Իսկ երբ բոլորի համար անակնկալ Կարապետյան Արշակը դարձավ նրա խորհրդականը, բոլորի հարցը մեկն էր՝ բա այն մեղադրանքներն ու Արշակի վերաբերյալ արված  հայտարարությունները․ Փաշինյանը մոտավորապես արձագանքեց․ «հայտարարությունը չի նշանակում այդ մարդու վերաբերյալ դատավճիռ․․․»․․․

Իսկ ավելի կոնկրետ․ «Եթե որևէ մեկի հասցեին հնչում է հայտարարություն, չի նշանակում, որ այդ մարդու վերաբերյալ կայացվել է դատավճիռ»։

․

 

Հիշեցնենք, որ  Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետն էր: Արշակ Կարապետյանը պաշտոնից ազատվել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։

Նրա պաշտոնից ազատումը հիմնավորվել է նրանով, որ պատերազմի օրերին  Կարապետյանը թերացել է իր պարտականություններում, որի հետևանքով հայկական կողմը խնդիրներ է ունեցել։ 

Սակայն Փաշինյանը, որը գոռում էր, թե ապրիլյանի մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն՝ Կարապետյանին հանեց այդ մեղքի միջից ու պաշտոն տվեց՝ հայտարարելով, թե իբր հետախուզության վարչության պետը ոչ մի կապ չունի ապրիլյանի բացթողումների հետ, ու նրան չի պատժելու զուտ նրա համար, որ «նախկինների» խոսքով չգնա․․․

Բացի այդ, Արշակ Կարապետյանը նաև 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է 0038 հույժ գաղտնի հրամանով ստեղծված Մարտի 1-ի գործով անցնող անդամներից մեկը։

Բայց Փաշինյանը, որը մի ժամանակ մարտիմեկյան դեպքերի բացահայտման ջատագով էր, դարձյալ  հայտարարեց, թե՝ հա ՛, ի՞նչ անենք, ԶՈւ-ի կեսը ներգրավված են եղել, հո բոլորին չի՞ դատելու։

 

Փաշինյանի վերոհիշյալ իրարամերժ դիրքորոշումներից հարց է առաջանում, թե ինչու պետք է այդ ամենով հանդերձ, այդքան մեղադրանքերը վզին փաթաթած՝ Փաշինյանն «իր աշխարհ» ընդունի Արշակ Կարապետյանին․․․

Որոշ լուրերի համաձայն՝ Կարապետյանը «վարձվել է» Փաշինյանի կողմից որպես «գործ տվող, զրպարտիչ» (օրինակ՝ Մարտի 1-ի գործով, իր պաշտոնի ու ազատության դիմաց նա կխոսի բոլորի դեմ, ում կուզի Նիկոլը)․․․

 

Հիշեցնենք, որ նա ցուցմունք է տվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ․․․

Ասել է թե՝ Փաշինյան Նիկոլը կօգտագործի Կարապետյան Արշակին ու նա էլ թերևս սիրով կօգտագործվի մի քանի պատճառով․․․

Նախ, վերջինս նեղացած է նախկիններից՝ իրեն ազատելու, կամ ավելի ճիշտ, վռնդելու համար, ու պատրաստակամ կօգտագործվի Փաշինյանի կողմից՝ վրեժխնդիր լինելու համար․․․

Մյուս կողմից էլ, կան նաև տեղեկություններ, որ Արշակ Կարապետյանն ու իր կինը կառավարության հետ համագործակցության նոր ֆրոնտ է գտել, փող է աշխատում․․․ 

Ըստ նույն տեղեկատվության՝ նրա անվան հետ կապված «Էլկոմպ» ՍՊԸ-ն վերջին երկու տարվա մեջ տվյալ մոտ 70 միլիոն դրամի պատվերներ է ստացել ԱՆ-ՊՆ-ից՝ դառնալով կառավարության մատակարարը․․․․

Մեկնաբանությունը թողնենք ընթերցողին․․․

Միայն հիշեցման կարգով նկատենք, որ Արակ Կարապետյանի անունը շոշափվում է նաև որոշ մաքսանենգ դեպքերի հետ կապված․․․

 

NEWSPRESS.am