Կա՛մ նորմալ պարզաբանեք, թե ինչ եք անում, կա՛մ դադարեցրեք մարդկանց իրավունքները զանգվածաբար ոտնահարել․ Ամրամ Մակինյան
«Ոչ մի «ուժեղացված» կամ «թուլացված» ծառայություն որևէ մեկին իրավունք չի տալիս քչփորել ավտոմեքենաների բեռնախցիկները, առավել ևս ամբողջ քաղաքը պարալիզացնելով մարդկանց տեռորի ենթարկել… »։ Գրել է իրավաբան Ամրամ Մակինյանը և հավելել․
«Այնպես որ՝ կա՛մ նորմալ պարզաբանեք, թե ինչ եք անում, կա՛մ դադարեցրեք մարդկանց սահմանադրական իրավունքները զանգվածաբար ոտնահարելն ու գնացեք տուն…»։