Ահաբեկչության վտանգն ավելի է բարձրացնելու մարդկանց մեջ վախի դոզան, որ ասեն՝ ինչ ուզում ա թող ստորագրի` տա, մենակ թե այս ամենը ավարտվի. Հարությունյան
Հիմա էլ սկսեցին սլիվ տալ, թե բա մի քանի մեծամասշտաբ ահաբեկչություն ա պլանավորվել Երևանում, փորձում են կանխել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Հարությունյանը:
«Արա բայց էս փնթիները ինչ սիրուն են կազմակերպում ամեն ինչ։
Հուշեմ.
Ահաբեկչության վտանգը ավելի է բարձրացնելու մարդկանց մեջ վախի դոզան և ավելի է ամրապնդելու վիժվածքին հարմար հանրային դիրքորոշումը, այն է. ինչ ուզում ա թող ստորագրի` տա, մենակ թե այս ամենը ավարտվի` պատերազմ չլինի...
Հ.Գ. Ասեմ ավելին, ես անկեղծ հավատում եմ, որ այդ պլաններում կա նաև իրական ահաբեկչություն իրականացնելու տարբերակ, դե վախի գերդոզա ապահովելու համար էլի»,-գրել է Հարությունյանը: