ԱՄՆ զգուշացրել է Թուրքիային
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան անհապաղ պետք է զորքը դուրս բերի հյուսիսային Իրաքից:
Այս մասին տեղեկացնում է թուրքական demokrathaber.net կայքը:
Նա հայտարարել է նաև, որ թուրքական զորքն առանց Բաղդադի համաձայնության է մտել հյուսիսային Իրաք:
«Թուրքիայի և Իրաքի միջև լարվածության իջեցումը բոլոր ժամանակներից ավելի կարևոր և հրատապ է: ԱՄՆ-ը հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և պահանջում ենք, որ Թուրքիան նույնպես հարգի այն»,- հայտարարել է Բայդենը:
Հիշեցնենք, որ Թուրքիան զորք էր տեղակայել Իրաքի հյուսիսում գտնվող Բեշիկա բնակավայրի մոտ և հրաժարվում էր դուրս բերել: