Նոր Սահմանադրության տպագրությունը կարժենա 33 մլն դրամ
Հանրաքվեով հաստատված Սահմանադրությունը կտպագրվի 100 հազար օրինակով և կբաժանվի բոլոր պետական կառույցներին` նախարարություններին, մարզպետարաններին, նաև համայնքներին: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հաղորդեց, որ Արդարադատության նախարարությանը այս նպատակով հատկացնելով 33 մլն դրամ՝ ՀՀ սահմանադրությունը 100 հազար հատ օրինակով հրատարակելու համար: