Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Վազող տողեր

Ադրբեջանցիներն ասում են՝ պոստերը վերցնելու հրաման ունեն․ Երասխի բնակիչ

Նախկինում Երասխի վրա չեն կրակել։ Թեժ կռիվների ժամանակ անգամ այստեղ կրակոց չի եղել։ Հիմա ադրբեջանցիներն ասում են՝ «քարտեզով մի քանի պոստ կա, մերն ա, հրամայել են էդ պոստերը վերցնել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երասխի բնակիչ Անդրանիկ Սինանյանը։

Ըստ զրուցակցիս՝ ադրբեջանական զորքը տեխնիկա է աշխատեցնում, որ մոտենա Երասխի պոստերին, մեր դիրքապահ տղաները թույլ չեն տալիս։

«Գյուղի ժողովուրդը Երասխից մի սանտիմետր անգամ չի տա։ Իսկ եթե իշխանությունը որոշի քարտեզով գյուղը տալ, ժողովուրդը ոչ մի բան էլ չի կարող անել, դուք էլ լավ գիտեք։ Մենք գյուղացի մարդիկ ենք, մեր հույսը մեր գյուղացին է, մեր դիրքապահ տղերքը։ Երեկ իրավիճակը խառն էր, կրակոցներ շատ եղան, էսօր համեմատաբար նորմալ է»,-ասաց Սինանյանը։

Երասխի բնակչությունը սպասում է պաշտոնական լրահոսին, տներում են, փախուստ չկա, Անդրանիկն ասում է՝ գյուղացին չգիտի՝ ինչ անի, պիտի վերեւից հրաման լինի։ «Գյուղացին իր առօրյա կյանքով ապրում է՝ հույսով, թե, երբ վիճակը կլավանա»։

Երասխեցին ասում է՝ իրենց կողմերում էլ են խոսում, որ Ադրբեջանին նոր տարածքներ պիտի տրվեն։ «Թշնամուն ի՞նչ կա, ասում ա՝ մերն ա, պիտի տաք, քարտեզով մերն ա, տվեք մեզ էս պոստը, բայց հո թշնամու ուզելով չի»,-նշում է Անդրանիկը՝ շեշտելով՝ գյուղի ժողովրդի մոտ անտարբեր վիճակ է։

Երասխի այն դիրքերում, որտեղ վերջին օրերին կրակոցները շատ են եղել, գյուղացիները չեն կարողանում մոտենալ, խոտհունձ անել, անասուններին արածեցնել։ «Վատ է, չես իմանում՝ ոնց գնաս աշխատանքի»,-ասում է երասխեցին։

Ի դեպ, Երասխում Փաշինյանը ընտրություններին դրական արդյունք է ունեցել․ 13/35 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 266 ձայն է հավաքել, «Հայաստան» դաշինքը՝ 23, «Պատիվ ունեմ»-ը՝ 19, ԲՀԿ-ն՝ 13։ Հարցին՝ երասխեցիները ապագա տեսնո՞ւմ են այս իշխանության հետ, ասում է․ «Տեսնում են էլի, որ ընտրել են, ամեն մարդ իր կարծիքն ունի»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում