Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Մենք միասին անպայման փոխելու ենք այս հակաբնական վիճակը. Գեղամ Նազարյան

Վերջին երկու օրերին ստացել եմ աջակցության մեծ թվով զանգեր, դիմումներ, կողքիս կանգնելու պատրաստակամություն և նմանատիպ այլ մեսիջներ: Այն, ինչ տեղի ունեցավ ինձ բերման ենթարկելիս, նիկոլյան վարչախմբի դրսևորումներից մեկն էր: Ընդամենը: Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը։

«Երբ կարմիրբերետավորների հրամանատարը անդադար կրկնում է բերման ենթարկվողի գլուխը ասֆալտին խփել, պարտադիր պետք է հետաքրքրվել, թե նա մոլագա՞ր է, կամակատա՞ր, թե՞ մոլագարի կամակատար: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր շտապեցին աջակցել և պատրաստկամություն հայտնել կանգնել իմ կողքին.

Առաջին հերթին շնորհակալ եմ առյուծ և արծիվ հերոսներ ծնած մայրերին և հայրերին, որոնց մեզ կյանքը հավերժ դարձրեց մի ընտանիք

Իմ ընկերներին

Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին

Իրապաշտպաններին

Խմբագիրներին

Հոգևորականներին

Եվ նաև նրանց, որոնց աջակցությանը սպասում էի, բայց այն այդպես էլ չեղավ:

Հիմա անելիքների մասին

Ինձ, իրականում, ոչինչ էլ չի եղել: Եղել է երկրի հետ, լինում է երկրի հետ: Մեր կոմբայնավարն է հիմա գերի ընկնում, զինվորը, հովիվը: Մեր ճանաչված բժշկին են հիմա պատանդ պահում, մեր սահման պաշտպանող համայնքապետերին: Պատերազմն արդեն Երեւանից 60 կմ հեռավորության վրա է ընթանում:

Մենք պետք է օր առաջ, ավելի ճիշտ ժամ առաջ ազատվենք այս իշխանությունից, որ մեր երկիր պատերազմ, աղետ, պարտություն, արյուն եւ արհավիրք բերեց: Պայքարը շարունակվում է, իսկ ավելի ճիշտ պայքարի նոր փուլը, ամենավճռական փուլը դեռ նոր է սկսում:

Բոլոր այն հարցերին, թե ինչ անենք քեզ համար, ուր գանք, ինչ կազմակերպենք և այլն, ես պատասխանում եմ շատ պարզ. կանգնենք միմյանց կողքի այս նեռին մեր երկրից քշելու անելու համար։

Ես չեմ ուզում, որ հիմա էլ իմ հարեւանների, բարեկամների, ծանոթ եւ անծանոթ մարդկանց երեխաները զոհվեն: Չեմ ուզում, որ նորից իմ երկրում աղետ ու արհավիրք լինի: Բայց քանի նիկոլը կա՝ դա անխուսափելի է։ Երասխավանում հունիսի 20-ին նիկոլը ստացավ ընտրողների քվեների ճնշող մեծամասնությունը՝ 266 ձայն, ու հիմա Երասխում պատերազմ է։ Բայց նիկոլին ընտրողները մեր հայրենակիցներն են ու նրանց հետ պետք է աշխատել։

Ես սպասում էի, այս ամենը շատ շուտ ավարտվելու է: Հիմա էլ եմ սպասում, բայց այն վճռականությամբ, որ այսուհետ ամեն օրը պայքար է լինելու։ Այս հակաբնական, հակաԱստվածային, հակատրամաբանական վիճակը չի կարող երկար շարունակվել: Պարտված իշխանությունը չի կարող շարունակել կառավարել: Մենք կուղղենք մեր սխալը, մենք ամեն ինչ կանենք այս հակաբնական վիճակը վերացնելու համար: Մենք՝ բոլորս միասին կփոխենք այս վիճակը: Ու դրանից հետո պետք է մեզ հարց տանք. ինչպե՞ս կարող էինք պատերազմ ու պարտություն բերած մեկին նորից ընտրել. Մի՞թե նրա համար, որ կրկին պատերազ ու պարտություն բերի»,-գրել է Նազարյանը։