Լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը խոսում է այն մասին, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինելու: Այս մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, հավելելով, որ բացասական կողմն էլ այն է, որ սահմանային լարվածությունը այդ օրերին ավելանում է:
Լարիսա Ալավերդյանի խոսքով` հանդիպումը առաջին հերթին դրական տեղաշարժ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համար: Նա նաև անդրադարձավ ռուս-թուրքական լարվածությանն, ասելով, որ անհրաժեշտ չէ մենք ներքաշվենք «մառախուղի» մեջ:
Մանրամասները` տեսանյութում