Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Հասարակություն

Վերջին մի քանի ամիսներին շատ դժվար է լինում և՛ վանքից իջնելը, և՛ վանք բարձրանալը. Դադիվանքի հոգևորականը՝ ադրբեջանական խոչընդոտների մասին

«…Մենք միայնակ ենք մնացել Քեզ հետ, Տեր». մի քանի ամիս շարունակ Դադիվանքում իր հոգևոր ծառայությունն իրականացնող Ներսես աբեղա Հարությունյանն այսպես է սկսել իր օրը վանքում։

Հոգևորականը հենց այս տողերն է հիշատակում նաև իր հեղինակած Դադիվանուց ժամագրքում:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ադրբեջանցիներն ամենատարբեր պատճառաբանություններով՝ համավարակից մինչև Թարթառի վարարման մասին կեղծ պնդումներ, արգելում են հայ ուխտավորներին մտնել վանական համալիր, իսկ եկեղեցու հայ սպասավորներն ամեն օր են սպասում ուխտավորների:

Հայր Ներսեսը Դադիվանքում ծառայող վեց հոգևորականներից մեկն է։ Նա մեկ ամիս առաջ կարճատև այցով վանքից դուրս է եկել, սակայն մինչ օրս չի կարողանում վերադառնալ. ադրբեջանցիները հայ հոգևորականին թույլ չեն տալիս մտնել հայ եկեղեցի:

«Այսօր պետք է գնայի, բայց նորից հետաձգվեց մեր գնալը։ Ադրբեջանական կողմն ամեն կերպ արգելքներ է ուզում դնել, որպեսզի չկարողանանք բարձրանալ վանք,- 168.am-ի հետ զրույցում պատմեց այս պահին Գանձասարում իր հոգևոր ծառայությունն իրականացնող հոգևորականը, ապա մանրամասնեց,- Մենք այնտեղ նշանակված ենք վեց հոգով։ Ժամանակ առ ժամանակ երկու-երկու, կամ մենակ իջնում ենք առողջական կամ կենցաղային հարցեր լուծելու համար, որովհետև վանքում նման հնարավորություն չկա, բայց վերջին մի քանի ամիսներին շատ դժվար է լինում և՛ վանքից իջնելը, և՛ վանք բարձրանալը։ Երկու դեպքում էլ անընդհատ խոչընդոտներ են ստեղծվում իրենց կողմից»:

Հայ հոգևորականը թեև շեշտում է ռուս խաղաղապահների առաքելության կարևորության մասին, բայց ցավով նկատում է. «Հասկանալի է, որ սա խաղաղապահների լուծելիք հարցը չէ, որովհետև չեզոք տարածք չէ, կամ Արցախի այսօրվա սահմանների մեջ չէ Դադիվանքը։ Սա ավելի քաղաքական խնդիր է, քան կրոնական»:

Ներսես աբեղա Հարությունյանը նաև ասաց, որ վանքի տարածքում մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ են ծառայում, իսկ վանքում՝ հայ հոգևորականները. «Մենք ժամերգություններով, աղոթքով և մեր ներկայությամբ փորձում ենք հային պահել վանքը: Ուզում եմ միայն հավատալ, որ անմիաստ չեն անցնի մեր բոլորիս և Վեհափառի ջանքերը, որ ամեն գնով պայքարեց, որպեսզի հայ հոգևորականները կարողանան գնալ Դադիվանք: Հույս ունեմ, որ, ի վերջո, վանքը որոշակի կարգավիճակ ձեռք բերի, ու կվերջանան այս քաշքշուկները»:

«Դժվար է, երբ փորձում ես գոնե մասունքի պես այդ վանքը պահել, և այս ամենի ֆոնին տեսնում ես, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ներքին անտարբերությունից մինչև ատելություն, ատելությունից մինչև անհայրենիք գործողություններ: Թեև հոգևորականն իրավունք չունի հուսահատվելու, բայց այդ ամենն ընկճող է: Մեր՝ հոգևորականներիս, կամ ուղղակի պարզ քաղաքացիներիս երազանքն ու աղոթքն այն է, որ Հայաստանում խաղաղություն ու հանդարտություն տիրի, որովհետև միայն այդ ժամանակ մենք կարող ենք մեր ազգային ու պետական շահերի օգտին լուծումներ ստանալ»,- եզրափակեց հոգևորականը:

Հիշեցնենք, որ մի քանի անգամ Ադրբեջանի ակնհայտ ուղղորդամամբ Դադիվանքի վանական համալիր էին գնացել ուդիները՝ Ադրբեջանում ապրող քրիստոնյա փոքրամասնությունները, որոնք նաև «աղոթել էին» Դադիվանքում: Ադրբեջանն անգամ նշել էր, թե հայկական Դադիվանքի քարոզիչ է նշանակել ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանաքարիին: