Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Մտադիր ենք ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացին. հայտարարություն. «Դեմոկրատական այլընտրանք»

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2020թ-ի նոյեմբերի 9-ի ամոթաբեր, նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունից հետո «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն առաջինն էր, որ 2020թ-ի նոյեմբերի 12-ին հանդես է եկել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով՝ դա համարելով քաղաքական համապարփակ ճգնաժամը հաղթահարելու միակ օրինական միջոց։

Արտահերթ ընտրությունները համարելով քաղաքական ճգնաժամի հաղթահարման պարտադիր պայման, այնուամենայնիվ՝ դեռևս 2021թ-ի մայիսի 24-ին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հրապարակային հայտարարությամբ արձանագրեց, որ ընտրական գործընթացին ուղեկցող քաղաքական միջավայրն ամենևին էլ չի նպաստելու ներքին ու արտաքին անվտանգային ռիսկերի չեզոքացմանը և հայտարարեց, թե չի մասնակցելու ընտրություններին։
2021թ-ի հուլիսի 17-ին, ՍԴ որոշմամբ, ընտրական գործընթացը ստացավ իրավական հանգուցալուծում։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը արձանագրում է․

1․ Ի գիտություն ենք ընդունում ՀՀ ԿԸՀ 2021թ հունիսի 27-ի և ՀՀ ՍԴ 2021թ-ի հուլիսի 17-ի որոշումները։ Միով բանիվ, արձանագրում ենք, որ հունիսի 20-ի ընտրությունները միայն ֆորմալ առումով էին ազատ ու մրցակցային, իսկ բովանդակային հարթության վրա հասարակությունը չի ունեցել իրական ընտրության հնարավորություն՝ կաշկանդվելով «կապիտուլյանտ» իշխանության և «կոռումպացված նախկինների» փոխադարձ ագրեսիվ քարոզչության, վարչական ու կորպորատիվ ռեսուրսի չարաշահման բազմաթիվ փաստերով։

2․ Գործող իշխանության մեխանիկական վերարտադրությունը և հին համակարգի լեգիտիմացումը՝ որպես խորհրդարանական ընդդիմություն, միայն խորացնելու է ներքաղաքական ճգնաժամը՝ ճանապարհ բացելով ներքին ցնցումների ու արտաքին ճնշումների համար։ Պատահական չէ, որ գործող իշխանության ապիկար անգործության պայմաններում այս օրերին շարունակվում է անսքող ոտնձգությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Խորապես համոզված ենք, որ իշխանության վերարտադրության ու խորհրդարանական այսպիսի խճանկարի ձևավորման հարցում գոյություն ուներ արտաքին քաղաքական կոնսենսուս, ինչը նոր անվտանգային ռիսկեր է ծնում Հայաստանի համար։ Եթե առաջիկա ամիսներին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գնա երկրի ինքնիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը, Արցախի ինքնորոշման հեռանկարը վտանգող լուծումների(այդ թվում՝ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությամբ լուծման)՝ խորհրդարանական ընդդիմության «անհոգության» պայմաններում, ապա նման հեռանկարի ողջ պատասխանատվությունը՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմից զատ, ընկնելու է նաև խորհրդարանական ընդդիմության վրա,

3․ 2021թ-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները, դժբախտաբար, ավելի են խորացնելու քաղաքական ճգնաժամը՝ դառնալով յուրօրինակ թեստ վերջին երեսուն տարիների քաղաքական համակարգի, մտքի ֆիասկոյի համար։ Նոր ԱԺ-ն լինելու է ժամանակավոր, քաղաքական տեսանկյունից՝ թույլ և ամուլ ու ունենալու է սահմանափակ առաքելություն։ Սակայն այս դժվարին ճանապարհն անցնել է պետք՝ գործող իշխանության քաղաքական սնանկությունն ամբողջովին բացահայտելու, «ընդդիմադիր ազդեցիկ» առաջնորդների միֆը կոտրելու համար։ Միայն այսօրվա քաղաքական կոնյուկտուրայի այսպիսի էպիկրիզը, միֆերի վերջնական կործանումը կարող են քաղաքական առողջ զարգացումների նախադրյալներ ստեղծել։ Սա է պատերազմի պարտության հետ առերեսվելու, դրանից դասեր քաղելու, հանրային տրամադրությունների բնական սեգմենտացիային հասնելու բազմափուլ, դժվարին ու փշոտ ճանապարհը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարում է, որ․

-    Գործելու է ընդդիմադիր դաշտում՝ որևէ ձևաչափում հնարավոր չհամարելով համագործակցությունը գործող իշխանության հետ՝ նրան համարելով երկրի ինքնիշխանության, Արցախի փաստացի կորստի հիմնական պատասխանատուն,
-    Նորընտիր ԱԺ-ի ընդդիմադիր դաշինքների մեջ նույնպես չենք տեսնում գործընկեր ուժեր՝ նրանց նույնացնելով քսանամյա անփառունակ իշխանավարման հետ, որոնց խորհրդանիշներն են դարձել Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճրագործությունները,
-    Իրեն համարում է ինքնիշխան Հայաստանի, բազմավեկտոր, հավասարակշռված արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ արժանապատիվ երկխոսության ու բնականոն հարաբերությունների հաստատման, եվրոպական չափանիշներին համապատասխան ներքին բարեփոխումների իրականացման օրակարգի, 88-ի համազգային շարժման արժեքային համակարգի կրողը ու այդ հենքի վրա փորձելու է կոնսոլիդացնել քաղաքական ուժերին ու հասարակական տարբեր սեգմենտներին։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը համոզված է, որ ընտրությունների արդյունքում երկրում ձևավորված քաղաքական միջավայրը միայն խորացնելու է ճգնաժամը՝ ժամանակի ընթացքում գրեթե անխուսափելի դարձնելով նոր արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչպես նաև նպաստելու է քաղաքական և հանրային կոնսենսուսին՝ կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալու հարցում։ Համախոհ քաղաքացիների ու քաղաքական ուժերի մասնակցությամբ լայն կոնսոլիդացիա ստեղծելով՝ մտադիր ենք ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացին, բոլոր մակարդակի ընտրություններին։

Մենք մերժում ենք Նոյեմբերի 9-ն ու Հոկտեմբերի 27-ը։
Մեր ընտրությունը Սեպտեմբերի 21-ն է»: