«Ալիևը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում». Պեսկով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով պատրաստվում է մեկնել Մոսկվա: Այդ մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այդպիսի աշխատանքային այց նախապատրաստվում է»,- ասել է նա:
«Դա աշխատանքային այց է: Ենթադրվում է, որ հստակեցում տեղի կունենա»,- ընդգծել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի առաջնորդի այցի արդյունքներով ինչ-որ փաստաթղթերի ընդունում նախատեսվո՞ւմ է արդյոք: