Պայթեց այն կեղծ թեզը, թե Նիկոլն իր խաղաղասիրական օրակարգով թույլ չի տալու նոր պատերազմ. Սոս Հակոբյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ գլխովին ջաջախվել է այն կեղծ թեզը, թե ՔՊ-ն ունակ է խաղաղության դարաշրջան բացի տարածաշրջանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասաց, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ադրբեջանը ռազմական գործողություններ է նախատեսում թե՛ Արցախի, թե՛ ՀՀ տարածքում»,- ասաց Սոս Հակոբյանը։
Նրա գնահատմամաբ՝ գործող իշխանությունների համար անվտանգության ապահովումը երբեք չի եղել գերակայություն։
«Իշխանությունն ընդունեց նաև, որ ՀՀ-ին ձեռնտու «միջանցք» կոչվածը նույնպես մերժվել է թշնամու կողմից»,- ասաց Սոս Հակոբյանը։