Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Հասարակություն

Եթե այսպես շարունակվի, գյուղը հաստատ, 100 տոկոսով կդատարկվի. Կութի գյուղապետ

Կութի բնակիչները վախենում են տեխնիկա բարձրացնել խոտհարքերը եւ ստիպված ձեռքով են քաղում խոտը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը` պատմելով, թե ինչքան են դժվարացել գյւողատնտեսական աշխատանքների իրականացումը գյուղում` ադրբեջանցի զինծառայողների գյւողի մոտ դիրքավորվելուց հետո:

«Գյուղացիները գնում են վախվխելով խոտ են քաղում, չգիտենք` ինչ կլինի: Խոտը գերանդիով են քաղում, վախենում են տեխնիկա տանեն, որ թշնամին չտեսնի: Ադրբեջանցիները էնտեղ դիրքեր են կառուցել, վրանները դրել են, լրիվ տեղավորվել են: Դեռ խոտը քաղում են միայն, չեն բերել ու չգիտենք էլ ինչ պետք է լինի, ոնց պետք է բերենք էդ խոտը»,-ասաց նա:

Տիկին Չիտչյանը ասաց, որ անասուններին էլ արդեն արածեցնելու տեղ չկա, քանի որ եղած աոտավայրերը թշնամու դիրքավորված վայրերի մոտ է, իսկ գյուղի մոտ այնքան են արածացրել, որ արդեն խոտ էլ չկա:

Համայնքապետի խոսքով` կութեցիների հույսը ռուս խաղաղապահներն էին, որոնք էլ չեկան, որպեսզի իրենց ավելի ապահով զգային:

«Սենց ապրել հնարավոր չի, որտեղ նայում ենք, իրանց պոստերն է: Նամանավանդ, որ էս անասուններն էլ գողացան, տարան, բնակիչները ընդհանրապես հիասթափված են: Հլը սպասում են, տեսնեն Կառավարությունը ինչ է ասելու, փոխհատուցում կլինի, թե` չէ: 19 կով մի ընտանիքի է պատկանում, 18 կով մի ընտանիքի, էտի հանաք չի, դա ամբողջ կյանքի ապրուստ է, Կառավարությունից էլ ոչ մի օգնություն չկա: Ընդհանուր առմամբ 5 ընտանիքից 80 կով են տարել: Ընտրություններից առաջ ասացին, որ եթե չկարողանան անասուններին վերադարձնել, փոխհատուցում կտան, ու ոչ մի ձայն դեռ չկա»,- ասաց նա:
Տիկին Չիտչյանը վստահ է, որ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը եթե հանգուցալուծում չստանա, բնակիչները կլքեն գյուղը, քանի որ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, իսկ հիմա չեն կարող զբաղվել ընդհանրապես:
«Եթե այստեղ ապրող բնակչին այսպես անտեսում են, պարզ չի, որ բնակիչ չի մնալու: Գյուղում դպրոցը, տները նշանառության տակ են, ամեն առավոտ հելնում ենք, իրանց ենք տեսնում, մինչեւ ուշ գիշեր իրանց լույսերը տեսնում ենք, ու այդպես վախվխելով ապրում ենք, Աստծուն գցած ապրում ենք, ում ինչ վեջնա, էնքան որ սահմանը այստեղ պահենք: Էդ 5 ընտանիքը եթե դուրս գան գյուղից, մնացածն էլ կգնան: Եթե այսպես շարունակվի, գյուղը հաստատ, 100 տոկոսով կդատարկվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։