Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Վազող տողեր

Դու պետք է ներողություն խնդրես Գեղամից. Վահե Հովհաննիսյանի բաց նամակը՝ անծանոթ կարմիր բերետավորին

Դու շաբաթ օրը հրամայել ես քո կոլեգաներին՝ Գեղամ Նազարյանի գլուխը խփել գետնին։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ քո գլուխը քեզ վրա է այն պարզ պատճառով, որ Գեղամի 18 տարեկան տղան գլուխ չի խոնարհել թուրքի առաջ։

Անծանոթ կարմիր բերետավոր. չկասկածելով քո ինտելեկտի վրա՝ ուզում եմ հիշեցնել, որ Օսվենցիմի «զոնդերկոմանդները» կազմված են եղել հիմնականում հրեաներից։ Նրանք են, որ խաբելով, սպառնալով, ուժի կիրառմամբ, ասել է թե՝ գլուխը գետնին խփելով, հրեաներին քշել գազային խցիկներ, հետո միացրել դրանք, հետո մարմինները գցել վառարանները։

Այնպես որ՝ անմարդկային արարքների շարքում քո արածը մեծ բան չէ։

Բայց գիտե՞ս, թե Օսվենցիմի «զոնդերկոմանդները» ինչով են նաև հայտնի. մի պահի նրանք դադարել են «հրամանի մեքենա» լինել, հիշել են, որ մարդ են, հրաժարվել են անմարդկային հրամաններ կատարել ու ապստամբել են։ Շատ հետաքրքիր պատմություն է, խորհուրդ կտամ՝ կարդաս։

Այս պատերազմին շատ ոստիկաններ զոհվեցին, և ընդհանրապես, ոստիկանը շատ հարգված ու կարևոր մասնագիտություն է։ Ես 28 տարեկանից աշխատել եմ մեր երկրի ամենակարևոր շենքերում ու շատ լավ տեղյակ եմ, թե մեր պետության համար բարդ փուլերում ինչ կարևոր դեր են կատարել ոստիկանները։ Վստահ եմ, որ երբ այս աբսուրդի թատերախումբը, որ իրեն իշխանություն է կոչում, վերադառնա կուլիսներ, ոստիկանը նորից կստանձնի իրեն վերապահված՝ օրենքի պահապանի դերը։ Բայց մինչ այդ, անծանոթ կարմիրբերետավոր, դու պետք է ներողություն խնդրես Գեղամից։ Ձևը դու ընտրիր՝ միջնորդավորված, զուսպ, հրապարակայնորեն, նույնիսկ՝ կոլեգաներիդ միջավայրում, որովհետև նրանց մեջ կարգին մարդիկ կան, որոնք շաբաթ օրը իրենց ընտանիքներում վատ են զգացել քո հրամանի պատճառով։

Չեմ ուզում ծանրաբեռնել քո մտազբաղ գլուխն այնպիսի թեմաներով, ինչպիսին է համակարգի մի մասնիկը լինելը, հրաման կատարելը և այլն։ Դրանց մասին ամբողջական փիլիսոփայական, իրավագիտական ուղղություններ կան, միջազգային հնչեղության հայտնի դատավարություններ։ Թեև մի օր եթե հանդիպենք ու կամենաս՝ կպատմեմ դրանց մասին։ Բայց պայմանը մեկն է՝ դու պետք է ներողություն խնդրես Գեղամ Նազարյանից։

Մի´ արա դա իմ ասելով. քո ընկերների հետ նստիր, քննարկեք, խոսեք։ Եվ ընդհանրապես, մի´ վախեցեք իրար հետ խոսելուց։ Դա կհեշտացնի ապրելը և կհեշտացնի մեր ընդհանուր գործը։

Խոսեք, թե ինչո՞ւ է մեկ հոգու ցանկությամբ բանտում պահվում պրոֆեսոր Չարչյանը, որն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Հաստատ Չարչյանը ձեզնից որևէ մեկին, ձեզ շատ թանկ մեկին բուժած, փրկած կլինի։ Տղերքով սուրճ խմելիս նայեք իրար ու այդ հարցը տվեք։ Խոսեք, թե ինչու է թուրքը Երևանից 60 կմ հեռավորության վրա կրակում ու Սևանից 6 կմ հեռավորության վրա արդեն։ Ժամանակն է, որ բոլորս բոլորի հետ սկսենք խոսել։ Խոսեք, թե ինչո´ւ առնվազն հոկտեմբերի 19-ն Հայաստանը չհամաձայնեց պատերազմի դադարեցմանը։ Գուցե Հայաստանը համաձայն էր, բայց այն Մեկը համաձայն չէր, ու մենք դրանից հետո տվեցինք օրական 100 նոր զոհ, բազմաթիվ վիրավորներ ու Շուշին։

Համբերատար խոսենք նաև այն երասխավանցու, կութեցու հետ, որը քվեարկել է Նիկոլի օգտին, ու դրանից 20 օր հետո ասում է, որ «ընտրություններից հետո սկսել են շատ կրակել ու մենք անպաշտպան ենք»։

Խոսեք, թե ինչու են երկրի բոլոր կրթված մարդիկ արդեն ութ ամիս է՝ փողոցներում, իսկ դուք՝ նրանց դիմաց։ Խոսելը շատ կարևոր է. դա մի լավ բանի հաստատ կբերի։ Գլուխը գետնին խփելը, գլուխ թռցնելը դժվար բան չէ, դա կա ու կա։ Մանավանդ, որ այսպես շարունակվելու դեպքում թուրքը մեր պետության գլուխն է վերջնականապես գետնին տալու՝ Ամարասից մինչև Մեղրի ու Տավուշ։ Իսկ մինչ այդ կարևոր է քո ներողությունը, գուցե դրանից սկսվի մեր պետության փրկությունը։