Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. Իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Հուլիսի 17-ին՝ ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:
ՊՆ