Ամարասում շարունակվում են վերականգնողական աշխատանքները՝ «Լույս» հիմնադրամի և անձամբ Սերժ Սարգսյանի աջակցությամբ. Աշոտյան (լուսանկարներ)
Ամարասն է, թշնամու զորքերին դեմ առ դեմ մնացած հայոց հինավուրց հոգեւոր և կրթական կենտրոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Վայր, որտեղ Սուրբ Մաշտոցը հիմնել էր առաջին հայկական դպրոցը։ Որի բակի կնճռոտ թթենիները ավելի շատ բան գիտեն մեր ժողովրդի պատմությունից, քան մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ։
Ամարասում շարունակվում են վերականգնողական աշխատանքները՝ «Լույս» հիմնադրամի և անձամբ Սերժ Սարգսյանի հետեւողական աջակցությամբ։
Եկ Արցախ»,-գրել է Աշոտյանը և կից լուսանկարներ հրապարակել: