8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր
Վազող տողեր

«Այդ դիրքի գրավումը պատերազմ հրահրեց»․ «Անվախ» բարձունքի գրավումից մեկ տարի անց

Իջևանում հրատարակվող «Տեսանկյուն» մարզային թերթի խմբագիր, 30 տարվա ռազմական թղթակից Ոսկան Սարգսյանի հետ խոսեցինք Տավուշի Անվախ կոչվող բարձունքի մասին, այն ադրբեջանական դիրքի, որը հայկական կողմը գրավել էր մեկ տարի առաջ այս օրերին։ Այն գտնվում է ադրբեջանական Աղդամ և հայկական Մովսես գյուղերի միջակայքում և այսօր էլ մերն է։

Անվախ դիրքը գրավեցին 2020-ի հուլիսին Տավուշյան օպերացիայի ժամանակ, դիրքի գրավումը մեր ՊՆ-ն նախ հերքում էր։ Հետո այն ներկայացվեց որպես մեծ հաղթանակ։  Օպերացիայի մասնակիցներին շռայլորեն մեդալներով պարգևատրեցին։

Ոսկան Սարգսյանը համարում է, որ այդ  դիրքի գրավումը ոչ մի հարց չլուծեց, ավելին՝ դրանով հրահրեցինք 44-օրյա պատերազմը։ «Մովսես գյուղի դիմացի բարձունքները, Ալիբեյլի լճի կեսը, բարձունքից վերև Հայաստանի Հանրապետության տարածքն է։ Ռազմավարական ի՞նչ հարց է լուծում մեկ, կամ երկու դիրք ազատագրելը, եթե բոլոր բարձունքներին ադրբեջանցիներն են։ Գնում ենք Բերդ, անցնում ենք Վազաշենն ու մտնում ենք Պառավաքար, ամբողջ դիրքերում, դիմացի բարձունքներում նստած են ադրբեջանցի զինյալները։ Մեկ, կամ երկու դիրք ենք ազատագրել, գեներալ Հաշիմովին սպանելով, նոր պատերազմ ենք հրահրել։ Ալիևը դրանից հետո Բաքվում կազմակերպեց ցույց, մարդիկ դուրս եկան փողոց, պատերազմ էին ուզում, և Ալիևն ի՞նչ արեց։ Բռնեց, Մամեդյարովին գործից ազատեց։ Ուղղակի ժողովրդին հանգստացնելու համար՝ զոհ էր պետք», - վերհիշելով մեկ տարվա դեպքերը, ասում է Սարգսյանը։

- Նիկոլն էլ մեր Արա Այվազյանին հանեց՝ քարտեզները ադրբեջանցիներին չտրամադրելու համար։ Վարքագիծը նույնն է։

- Այո, բայց մեր արգործնախարարը Մամեդյարովի պես ֆիգուր չէր։ Ես այն ժամանակ արդեն գիտեի, որ կռիվ է լինելու, և գրեցի, որ մի քանի ամսից դաժան պատերազմ է սկսվելու Արցախում։ Ընդամենը հուլիսի 12-ն էր ու երկու ամսից սկսվեց պատերազմը։ Ես համարում եմ, որ այդ դիրքն ազատագրելով, մերոնք հրահրեցին պատերազմ։ Դա ընդամենը մի թողած դիրք էր, որտեղ ադրբեջանցիները մեկ-մեկ էին գալիս։ Ենթադրենք, այդ դիրքն ազատագրեցինք։ Ի՞նչ փոխեց դա։

- Այսինքն, ո՞նց թողած դիրք էր։

- Ով որ այնտեղ է, այդ դիրքը իրենն է։ Ամբողջ պատերազմի ժամանակ 74 հոգի Մարտական Խաչի չեն արժանացել, ո՞նց եղավ, որ մի դիրքի համար Մարտական Խաչ տվեցին, ընդ որում, նախագահը պետք է հանձներ այդ պարգևները, բայց Նիկոլ Փաշինյանը նրան արձակուրդ ուղարկեց ու ինքը հանձնեց։ Այս ամբողջը պատերազմ հրահրելու համար էր։ Ես զարմանում էի, որ այն ժամանակ սկսեցին ակտիվորեն ասֆալտապատել գյուղերը։ Գետահովիտի ճանապարհներն էին սարքում, Բերքաբեր, Բերդավանն էին ասֆալտապատում, Իջևանում՝ երեք փողոց, ժողովրդին ապակողմնորոշելու համար, թե տեսեք, ձեզ համար ենք աշխատում։ Շատ լավ գիտեին, որ շուտով պատերազմ է սկսվելու։ Դա նույնն է, թե ձմռանը չունենաս կտուր, տանիքդ բաց լինի, բայց տանդ պատերը ներկես։ Ո՞ր նորմալ մարդը նման բան կանի։ Երբ ամբողջ բանակը զրահաբաճկոններով ապահովելու համար 4 մլն դոլար էր պետք, 114 մլն դոլար պարգևավճար բաժանեցին, բայց մեր բանակը չուներ բավարար չափով զրահաբաճկոններ և սաղավարտ։ 6 «Պանցիր» համակարգերով Արցախի երկինքը կփակեին, որի ամեն մեկի արժեքը 15 մլն դոլար է։ Այսինքն՝ 90 մլն դոլարով Արցախի երկինքը կփակեին։ Դա չհասկանալու բան չի։ Ես գիտեի, որ պատերազմ կլինի, իրենք ո՞չ, իսկ մեր հետախուզական ծառայությունը, ԱԱԾ-ն, Անվտանգության խորհուրդը, ՊՆ-ն, ի՞նչ էին անում դրանք։

- Ի՞նչ տրամադրություններ կան հիմա Տավուշում։ Մարդիկ չե՞ն տագնապում, որ այն, ինչ եղավ Սյունիքում, Տավուշում էլ են նախապատրաստում՝ գյուղեր են հանձնելու։ Մարդիկ հանգի՞ստ են։

- Ես ընտրությունների օրը հեռավոր Արծվաբերդ գյուղում տեղամասային հանձնաժողովի անդամ էի, և ես սարսափեցի մարդկանց անտեղյակությունից։ Այդ գյուղը 3000 բնակիչ ունի, այս պատերազմում 12 զոհ է տվել։ Բնակիչների մեծամասնությունը եկան խնդալով, «ապագա կա»՝ ասելով, Նիկոլին ընտրեցին։ Այդքան զոհ ունեն, բայց մտածում են, որ նախկիններն են այս պատերազմը տանուլ տվել։ Մարդիկ միամիտ են։ Ոսկեպարում մարդիկ Ռուսաստանից եկել, Փաշինյան են ընտրել։ Հիմա եթե անկլավը տվեցին, Ոսկեպարը որպես գյուղ վերանալու է։ Մարդիկ դա չեն հասկանում։ Իսկապես, եղել է անարդարություն նախկինների օրոք, բայց, օրինակ, Արմեն Ղուլարյանը, որ Տավուշի ողջ մարզը ծախեց, որ «ամենահանրապետական» մարզպետն էր, հիմա Նիկոլի աջ թևն է, ժողովուրդը սա չի մտածում։ Գյուղերում ժողովուրդն ինֆորմացիան ստանում է Հանրայինից ու Ազատություն ռադիոկայանից։ Ժողովուրդը արդեն յուրացրել է, որ նախկիններն են մեղավոր, բայց չի մտածում, որ ամենանախկինը Նիկոլ Փաշինյանն է, Անդրանիկ Քոչարյանն է, Գագիկ Ջհանգիրյանն է, Արմեն Ղուլարյանն է, Տիգրան Մուկուչյանն է։