Նիկոլ Փաշինյանը գլխատում է Սյունիքը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. Վահե Հակոբյան (տեսանյութ)
Ես ուզում եմ հավատալ, որ մեր արդարատաությունից դեռ փշրանքներ մնացել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա հույս հայտնեց, որ արդար դատավոր կգա և այս շիծու գործերին վերջ կտա:
Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խուզարկություններին և ձերբակալություններին՝ Հակոբյանը նշեց, որ Փաշինյանը գլխատում է և Սյունիքը, և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և, փոխանակ պայքարի արտաքին թշնամու դեմ, պայքարում է այն մարդկանց դեմ, ովքեր զենքը ձեռքին պայքարում են։
Ըստ նրա սա վերժխնդրության դրսևորում է:
«Ես համոզված եմ, որ շատ շուտով Հայաստանը ստորագրելու է ինչ-որ «իքս» փաստաթուղթ, համաձայն որի՝ մենք տալու ենք տարածքներ, ճանապարհներ, անկլավներ», - նշեց նախկին մարզպետը։
Վահե Հակոբյանի խոսքով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններն ավարտվել են, զմռսվել է հաշվապահության ամբողջ բլոկը, ինչը պարալիզացրել է հիմնարկը։
«Կոմբինատն այսօր հնարավորություն չունի վճարումներ անել մատակարարաներին ու արդեն երկու շաբաթ կանգնած է հանքանյութի արտահանման պրոցեսը, մենք կանգնել ենք շատ լուրջ խնդիրների առաջ, դա ենթադրում է տուգանքներ», - նշեց Հակոբյանը։