Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի
Ռեյնլանդ-Պֆալցինայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի։ Այսպիսով Գերմանիայում զոհերի ընդհանուր թիվը հասավ 100-ի։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ավելի վաղ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ այս նահանգում զոհերի թիվը հասել է 43-ի: Հաղորդվում է, որ անհայտ կորած համարվում շուրջ 1.3 հազար մարդ:
Չորեքշաբթի գիշերը Ռեյնլանդ-Պֆալցիայի և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի նահանգներում սկսված ջրհեղեղը հանգեցրել է կամուրջների և ճանապարհների ավերման։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։